Tuesday, 09 06 2026
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը ուղերձ է հղել Սիրիային

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, երեկ երեկոյան Չանքայա նախագահական նստավայրում տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ, MGK) նիստը, որը նախագահել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը: 6.5 ժամ տևած ԱԱԽ նիստում քննարկվել են թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական զարգացումներ:

Մասնավորապես, ԱԱԽ նիստի ուշադրության կենտրոնում է եղել սիրիական հարցը: ԱԱԽ-ն սիրիական իշխանություններին կոչ է արել անհապաղ բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված կլինեն սիրիական ժողովրդի քաղաքական, սոցիալական ու տնտեսական օրինական պահանջների ապահովմանը:

ԱԱԽ-ն նաև ընդգծել է Լիբիայում զինադադարի անհապաղ կնքման կարևորությունը: Այստեղ նույնպես պետք է անցկացվեն քաղաքական փոփոխություններ, որոնք կապահովեն լիբիական ժողովրդի օրինական պահանջները: Կարևորվել է նաև Լիբիային հումանիտար օգնության հատկացման շարունակումը:

ԱԱԽ-ի ուշադրությունից չեն վրիպել նաև իրաքյան վերջին զարգացումները: Այս կապակցությամբ ԱԱԽ-ն նշել է, որ Իրաքի խնդիրները կարող են հարթվել միայն ազգային կոնսենսուսի հիման վրա:

Ներքաղաքական խնդիրներից ԱԱԽ-ն քննարկել է հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների անվտանգության ապահովման խնդիրը: Դա մասնավորապես վերաբերում է երկրի հարավարևելյան շրջաններին, ուր սովորաբար ակտիվ գործունեություն է ծավալում «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK):

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները մեծապես անհանգստացած են այն պատճառով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի դեպքում տեղի քրդերը կարող են միավորվել Թուրքիայի, Իրաքի ու Իրանի քրդերի հետ և առաջ քաշել միացյալ պետության պահանջ: Բացի այդ, թուրքական իշխանությունները կանխիչ միջոցառումներ են ձեռնարկել Սիրիայից գաղթականների մեծ ալիքի դեմն առնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում