Ադրբեջանական Day.az կայքի փոխանցմամբ, Վրաստանում որոշել են ողջ երկրով մեկ քաղցկեղի անվճար հետազոտություններ իրականացնել: 50-70 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել անվճար հետազոտության համար: Նշվում է, որ հիվանդության բուժումը կախված է դրա ժամանակին հայտնաբերումից:
Փաստորեն, երրորդ տարին անընդմեջ Վրաստանում անցկացվում են նմանատիպ անվճար հետազոտություններ: Նախորդ երկու դեպքերում շեշտը դրվել էր կրծքագեղձի ու արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտման վրա, իսկ այս դեպքում` ուղիղ աղիքի քաղցկեղի:
Ծրագրին աջակցում են Թբիլիսիի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը: Տարեկան Վրաստանում գրանցվում է քաղցկեղի հայտնաբերման ավելի քան 7000 դեպք: