Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն անդրադարձել է Ռիո-դե-Ժանեյրոյում 2016թ. կայանալիք օլիմպիական խաղերին, որին պատրաստվում է մասնակցել:
«Կարծում եմ՝ օլիմպիական չեմպիոն դառնալու լավագույն հնարավորությունն ունեցել եմ 2004թ.՝ Աթենքում:
Աշխարհի առաջին ռակետն էի, մրցաշարում հանդես էի գալիս առաջին համարի ներքո, հիանալիէի խաղում մին չև օլիմպիական խաղերի մեկնարկը, բայց Աթենքում արդյունքներս նկատելիորեն վատն էին:
Կարծում եմ՝ «Ռիո-2016»-ում մեդալ նվաճելու հնարավորություն չեմ ունենա: Ստիպված կլինեմ իսկապես բարելավել խաղս՝ Ռիոյում արժանապատվորեն հանդես գալու համար»,- ընդգծել է Ռոջերը: