Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը խոստովանել է, որ Ֆլոյդ Մեյուեյզերի՝ մարզական կարիերան ավարտելուց, ինչպես նաև Մենի Պակյաոյի՝ կարիերայի ավարտի մասին առաջիկայում հայտարարելուց հետո համաշխարհային բռնցքամարտը կկորցնի իր գլխավոր գերաստղերին:
Այդուհանդերձ, նա վստահ է, որ 2016-ին իրավիճակը կշտկվի, և ի հայտ կգա նոր գերաստղ:
«Հիմա չկա այնպիսի բռնցքամարտիկ, ով կարող է կենտրոնացնել ամբողջ երկրագնդի երկրպագուների ուշադրությունը: Սակայն առաջատարների պակաս չի զգացվում:
Այո, չունենք Մեյուեյզեր, Չավես, Դե Լա Հոյա կամ Թայսոն, որոնց մենամարտերին հետևում էր ամբողջ աշխարհը, բայց վստահ եմ, որ 2016թ. համաշխրհային բռնցքամարտը կունենա նոր գերաստղ»,- հայտարարել Սուլեյմանը: