Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, 25-ամյա Նազիկ Ավդալյանի առողջական վիճակը ներկա պահին բավարար է: Այս մասին քիչ առաջ մեզ հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը: Ավելին, նրա խոսքերով, բժիշկները ամեն ինչ արել են, որ Նազիկ Ավդալյանը մնա մեծ սպորտում, բայց այս ուղղությամբ մասնագետները շատ ավելի ուշ վերջնական կարծիք կհայտնեն սպորտային բժիշկները:
Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի, 25-ամյա Նազիկ Ավդալյանը ապրիլի 26-ին ավտովթարի էր ենթարկվել Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի հատվածում: Նրան Գյումրիից տեղափոխել էին Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտելուց հետո տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: