Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

«Բարգավաճ»-ը կարող է նոր պահանջներ ներկայացնել

Հայաստանի իշխանական համակարգում կարծես թե հասունանում է խմորումների հերթական շրջանը: Ըստ երևույթին, կոալիցիոն նոր հուշագրի ազդեցությունը շատ արագ անցնում է, և այն թմրեցնողը, որ փորձեց ներարկել Սերժ Սարգսյանը, կարծես թե կորցնում է իր ազդեցությունն ու մասնավորապես Բարգավաճ Հայաստանը սկսում է ուշքի գալ:

Բանն այն է, որ Կոնգրեսի և իշխանության միջև սկսած փոխադարձ գործընթացը կարծես թե բավական լուրջ տագնապներ է առաջացրել Բարգավաճ Հայաստանի մոտ: Այդ համատեքստում շատ հետաքրքրական էր, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով հանրության և քաղաքական շրջանակների մի զգալի մասի համար ընկալվում է իբրև իշխանական քաղաքականության ոչ պաշտոնական մունետիկներից մեկը, օրերս իր կարծիքը հայտնելով խորհրդարանի ապագա կազմի մասին, նշել էր, թե չի կողմնորոշվում` Հայ ազգային կոնգրե՞սը կլինի ՀՀԿ-ից հետո երկրորդը, թե՞ Բարգավաճ Հայաստանը:

Դա թերևս հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանության մոտ կան այդ մտորումները` իրենց սցենարում Կոնգրեսին տալ երկրո՞րդ, թե՞ երրորդ տեղը: ԲՀԿ-ն բնականաբար չի կարող ծանոթ չլինել այդպիսի մտորումներին: Այսինքն, մի կողմից Բարգավաճ Հայաստանը տեսնում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է որոշակի պայմանավորվածությունների շրջանակ ձևավորել իր և Հայ ազգային կոնգրեսի միջև, մյուս կողմից էլ տեսնում է, որ Ահարոն Ադիբեկյանն արդեն կասկածում է` ԲՀԿ, թե Կոնգրես:

Իսկ դա կարող է ընկալվել այն կերպ, որ Ադիբեկյանի շուրթերով Սերժ Սարգսյանը գուցե նույնիսկ սկսել է բարձրաձայն մտորել այդ մասին: ԲՀԿ-ն ունի մտահոգվելու տեղիք: Ավելին, տրամաբանական է, որ եթե Սերժ Սարգսյանը կարողանում է առնվազն միջնաժամկետ պայմանավորվածությունների հանգել և խաղի այդ ժամանակահատվածի կանոնների շուրջ պայմանավորվել Կոնգրեսի հետ, ապա Բարգավաճ Հայաստանը Սերժ Սարգսյանի համար փաստացի կորցնում է իր նշանակության մի զգալի մասը:

Ըստ երևույթին «Բարգավաճ Հայաստան»-ը սկսել է պատկերացնել զարգացումների իր համար վտանգավոր այդ ընթացքը, ինչն արտահայտվում է ԲՀԿ դեմ քարոզչական գրոհի վերաբերյալ կուսակցության տարբեր գործիչների տված բավական սուր արձագանքներով: Հետևաբար սպասելի է, որ Բարգավաճ Հայաստանը կփորձի իշխանությանը, այսինքն` Սերժ Սարգսյանին, ներկայացնել նոր պահանջներ: Ըստ ամենայնի, Գագիկ Ծառուկյանն այս անգամ արդեն չի բավարարվի միայն անվտանգության խորհրդում ստացած տեղով, թեկուզև այն պարզ պատճառով, որ այդ տեղը ոչ մի կապ չունի քաղաքական և իշխանական իրական կշռի հետ: Վկան` Արթուր Բաղդասարյանը, որն անվտանգության խորհրդում ավելի բարձր տեղ ունի, քան Ծառուկյանը, բայց քաղաքական կշռի առումով նույնիսկ ներկայումս բավական բարդ դրության և հեռանկարի առաջ հայտնված Ծառուկյանին կարող է երանի տալ, եթե իհարկե Բաղդասարյանին ալկոհոլի բիզնեսից զատ հիմա ընդհանրապես հետաքրքրում է քաղաքական կշիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում