Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն և բրիտանացի չեմպիոն Թայսոն Ֆյուրին ռևանշ մենամարտի համաձայնագիր են ստորագրել:
«Կլիչկոն և Ֆյուրին պայմանագիր են ստորագրել: Շուտով կիմանաք նաև մենամարտի անցկացման վայրն ու ժամկետը: Այն, հավանաբար, կկայանա 2016 թվականի մարտին կամ ապրիլին»,- Boxnigscen մեջբերում է բրիտանացու հոր՝ Պիտեր Ֆյուրիի խոսքերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Դյուսելդորֆում կայացած մենամարտում Ֆյուրին միավորներով հաղթել է Կլիչկոյին: