Tuesday, 16 04 2024
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի

Մնալու կերպը

Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է «Գրանդ սպորտ» առողջարարական մարզահամալիրի բացմանը: Վանաձորում, օրերս, երկաթբետոնե պատն ընկել է 27-ամյա մի երիտասարդ տղամարդու վրա և սպանել նրան: Այդ տղամարդը պանելներից երկաթե արմատուրաներն էր առանձնացնում, որ դրանք հանձներ և հացի մի երկու կոպեկ փող կարողանար հայթհայթել: Նա չի գնացել գողության, կողոպուտի, մուրացկանության: Նա փորձել է ինչ որ կերպ իր քրտինքով հայթհայթել իր հացի փողը, ու դարձել է գոյության այդ կռվի զոհը: Շրջեք Հայաստանի մարզերով, ու կտեսնեք, որ այդպիսի մարդիկ շատ են, չափից շատ, նույնիսկ ազգային անվտանգությանը վաղուց արդեն սպառնացող չափերով շատ:

Հիմա փորձեք համադրել առողջարարական, առողջ ապրելակերպի նոր «օջախի» ճոխ բացումը Երևանում` նախագահի մասնակցությամբ, ու մարդկային ողբերգությունները մարզերում: Երկրի, ազգի, քաղաքացիների առողջությունը վաղուց քայքայվել է, արդեն բառիս բուն և պատկերավոր իմաստով հայտնվել է պանելների տակ, իսկ «էլիտան» «առողջ ապրելակերպի» կենտրոններ է բացում Երևանում: Ինչ որակում տալ այդ կոնտրաստին: Ինչպես բացատրել այդ «էլիտային», որ եթե Երևանում մի ժամանցի ու զվարճության մի կենտրոն պակաս լինի, ապա իրենց և իրենց միջավայրին պատկանող բուրժուա-քաղքենիական հանրույթի կյանքը հազիվ թե դառնա անիմաստ (որովհետև այդպիսի կենտրոնները հիմնականում սպասարկում են հենց այդ միջավայրից հաճախորդների, որովհետև հիմնականում հենց այդ միջավայրն է այդպիսի կենտրոնների պարբերական հաճախության համար վճարունակ), բայց եթե թեկուզ մի քանի աշխատատեղ բացվի մարզերում, եթե կապիտալ մի քանի հազար դրամի ավելի ներդրում արվի մարզերում, ապա բառի բուն իմաստով իմաստ կստանա մի քանի բնակչի կյանք, մի քանի բնակչի կյանք կփրկվի գոյության այն կռվում, որ նրանք տալիս են իրենց հայրենիքը չլքելու համար:

Թեև շատերը երևի թե լքեին վաղուց, եթե անգամ այդ հեռանալու հնարավորությունն ու ուժը ունենային: Ի՞նչ բնորոշում տալ այդ կոնտրաստին, որում երկրում առկա իրավիճակի համեմատ գտնվում է «էլիտա» կոչվող այն խումբը, որ տնօրինում է երկրի տնտեսական ու քաղաքական ռեսուրսների հսկայական մասը, գրեթե ամբողջը, ու որը փորձում է զուտ անձնական պատկերացումների և շահի նկատառումներով արված գործերը մատուցել որպես պետությանն ու հասարակությանը մատուցված մեծ ու անձնվեր ծառայություն: Վերջապես ե՞րբ պետք է այդ մարդիկ համարժեք դառնան իրավիճակին, ու եթե համարժեք լուծումներ չեն կարողանում գտնել երկիրը և մարդկանց ահավոր ծանր վիճակից դուրս բերելու համար, գոնե համարժեք որոշում կայացնեն ու հեռանան: Հեռանան, որովհետև այն կերպը, որով նրանք մնում են, այլակերպել է արդեն ամեն ինչ, այդ թվում մարդկանց ներկան ու ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում