Իրանում ձերբակալվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտնական Խալիդ Խալիդը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Խալիդը, որը Գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող է, ապրիլի 30-ին ձերբակալվել է Իրանի տեղեկատվության, հետախուզության, անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից ադրբեջանցի ակտիվիստ Մուհամադ Ռաշիդի տանը: Ձերբակալվել է նաև նրա օգնականը, որը նույնպես Ադրբեջանի քաղաքացի է և ադրբեջանցի չորս ակտիվիստներ, որոնք Իրանի քաղաքացիներ են:
Առայժմ տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: