Ստանալով Ռուսաստանի քաղաքացիություն՝ MMA-ի խառը մենամարտերի ներկայացուցիչ ամերիկացի Ջեֆ Մոնսոնն իր առաջին մենամարտն անցկացրեց: Կամերունցի Դոնալդ Նջատահին կարողացավ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել Մոնսոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոյ Ջոնսը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո իր առաջին մենամարտում ևս նոկաուտի էր ենթարկվել: