Մայրիկների համար Mommy Shorts բլոգը վարող Իլանա Ուայլսը տարածել է իր 5-ամյա դստեր լուսանկարը, որում նա բաժակը պահել է այնպիսի դիրքով՝ ասես փոքրիկը բաժակի մեջ է: Այս մասին հայտնում է The Huffington Post-ն ու հավելում, որ նա տարածել է երեխաների՝ «բաժակների մեջ» լուսանկարելու համացանցային տենդ: Նա իր ընթերցողներին կոչ է արել ուղարկել սեփական լուսանկարները:
Նոր թրենդը շատերին է դուր եկել ու ստիպել արագ գործի անցնել:
Նշենք, որ երեկ իր երեկոյան շոուում կատակերգու Ջիմի Քիմելը էջ է նվիրել լուսանկարչական տենդին: