Կանանց թենիսի առաջին համար Սերենա Ուիլյամսը մարզական կարիերայում չորրորդ անգամ ճանաչվել է տարվա լավագույն մարզուհի «Associated Press» լրատվական գործակալության վարկածով:
Ամերիկուհին հաղթող է ճանաչվել գործակալության խմբագրության և լրագրողների քվեարկության արդյունքում:
«Associated Press»-ը Սերենային տարվա լավագույն մարզուհի էր ճանաչել նաև 2002, 2009 և 2013 թվականներին:
Վերջին մրցաշրջանում Ուիլյամսն անցկացրել է 56 հանդիպում, որոնցից 53-ում հաղթել է՝ նվաճելով Ավստրալիայի Բաց առաջնության, «Ռոլան Գարոս»-ի, «Ուիմբլդոն»-ի, Մայամիի ու Ցինցինատիի մրցաշարերի հաղթողի կոչումը: