Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսը տեղ է գտել Ուկրաինայի մշակույթի նախարարության կազմած նոր ցուցակում, որում ընդգրկվել են ևս 81 մարդ, որոնց մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ են: Ցուցակում ընդգրկված մարդկանց մուտքն Ուկրաինա արգելվում է՝ ելնելով ազգային անվտանգության շահերից: Այս մասին գրում է Ուկրաինայի մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Ուկրաինայի կառավարության կարծիքով՝ Ռոյ Ջոնսը, ինչպես նաև խառը մենամարտեր անցկացնող Ալեքսեյ Օլեյնիկն սպառնալիք են հանդիսանում Ուկրաինայի ազգային անվտանգության համար:
Հիշեցնենք, որ չորս քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ռոյ Ջոնսը վերջերս է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն:
Ինչ վերաբերում է Ալեքսեյ Օլեյնիկին, ապա նա ծնունդով Խարկովից է և Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մեկ տարի առաջ: