Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Է. Նալբանդյան. «Հետո ի՞նչ են ասելու. ասելու են` Նոյի թվից Նախիջևանը մեր պապական տարածքն է եղե՞լ»

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է, և որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում ու ամրապնդվում է:

Նա տեղեկացրեց, որ եվրոպացի դիվանագետի հետ հանդիպմանը անդրադարձել են Ասոցացման համաձայնագրի բանակցություններին. «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ արդեն փակվել են բանակցությունների 16 գլուխներ: Հանձնակատար Ֆյուլեի հետ ընդգծեցինք Հայաստանի և ԵՄ քաղաքացիների տեղաշարժի դյուրացման կարևորությունը և նշեցինք, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման բանակցությունների մեկնարկի համար: Հայաստանը սպասում է ԵՄ հետագա քայլերին: Քայլեր են ձեռնարկվում նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի համար»:

Է. Նալբանդյանը հայտնեց նաև, որ Շ. Ֆյուլեի հետ քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, ԼՂ խնդիրը. «Այստեղ մենք համամիտ ենք Եվրամիության հետ, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում`ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, և խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»: Է. Նալբանդյանը երեկ երեկոյան շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կողմից մեկ զինվորականի` Վազգեն Բախշյանի սպանության առիթով ցավակցություն հայտնեց նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին և ընկերներին:

«Իհարկե, այդ կարգի սպանությունները, սադրանքները շփման գծում որևէ ձևով չեն նպաստում բանակցային գործընթացին: Սոչիում կարևոր որոշում ընդունվեց՝ շփման գծում այդ կարգի սադրանքների, պատահարների հետաքննության անցկացնելու համապատասխան մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, և հուսով ենք, որ այդ մեխանիզմը նաև կարևոր գործիք կհանդիսանա նման կարգի միջադեպերը կանխարգելելու համար, ինչը նպաստավոր կլինի բանակցային գործընթացի շարունակման համար: Վերջին բանակցությունները խաղաղ կարգավորման առաջընթացի որոշ հույս են ներշնչում»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ադրբեջանական իշխանություններն արգելել են այդ երկրում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն, Է. Նալբանդյանը նկատեց. «Եթե թույլ չեն տալիս, ուրեմն ինչ-որ բան ունեն թաքցնելու: Նույն պատճառով արդեն վերջին մոտ վեց տարվա ընթացքում ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջևան: Մենք դեռ 2005-ին ականատես եղանք, և ոչ միայն մենք` ողջ միջազգային հանրությունը, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում ոչնչացնել Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությունը, և ոչ միայն մշակութային ժառանգությունը, այլ նաև փորձում են հայկական ներկայության որևէ հետք չթողնել Նախիջևանում: Եվ հետո ի՞նչ են ասելու. ասելո՞ւ են, որ Նոյի թվից Նախիջևանը իրենց պապական տարածքն է եղել. բայց ո՞վ է հավատալու, անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին»:

Իսկ դիտարկմանը, թե`վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարը հարցազրույցում անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերություններին և հայտնել էր Թուրքիայի պատրաստակամությունը՝ կարգավորելու այդ հարաբերությունները, Է. Նալբանդյանը նշեց. «Ցավոք, չեմ կարծում, որ այն որևէ դրական ազդակ է պարունակում: Բացի այն լոլոից, որ տեղ է գտել այդ հարցազրույցում, ուղղակի և անուղղակի ձևով նորից հնչեցվում են նախապայմաններ արձանագրությունների վավերացման համար: Դրանով իսկ Թուրքիան շարունակում է ոչ միայն չհարգել իր ստանձնած պարտավորությունները, այլ նաև հակադրվում է միջազգային հանրության դիրքորոշմանը, որը համահունչ է Հայաստանի տեսակետին՝ առանց նախապայմանների վավերացնել և իրականացնել արձանագրությունները: Այսպիսի մոտեցմամբ ո՞ւր կարելի է գնալ կամ ո՞ւր կարելի է հասնել: Չեմ կարծում, որ այսպիսի դիրքորոշմամբ որևէ տեղ կարելի է հասնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում