Իտալիայում դատապարտված ամերիկացի ուսանողուհի Ամանդա Նոքսը, ով մեղադրվում է իր ընկերուհու սպանության մեջ, ABC հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը դեմ չէ մեկնել Հռոմ՝ մասնակցելու դատական գործընթացին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զրույցի ընթացքում, որը նվիրված էր Ամանդայի ինքնակենսագրական գրքի լույս ընծայմանը, ամերիկուհին լրագրողներին պատմել է իտալական բանտում անցկացրած 4 տարիներին իրեն այցելած մտքերի մասին:
Գրքում ուսանողուհին նկարագրում է իր սեքսուալ կյանքն ու խոստովանում թմրանյութերց կախվածության մասին։
2009 թ. Նոքսն ու նրա ընկեր Ռաֆայել Սոլլեչիոն մեղավոր էին ճանաչվել Նոքսի սենյակակից, բրիտանուհի ուսանող Մերեդիտ Կերչերին բռնաբարելու ու սպանելու մեջ: 2 տարի անց դատարանը չեղյալ էր հայտարարել դատավճիռը՝ հանցանշանների բացակայության պատճառով:
Սակայն այս տարվա մարտին Իտալիայի Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց արդարանցող վճիռն ու որոշեց գործով նոր դատական գործընթաց սկսել:










































