«Վոլսբուրգ»-ի առաջատար հարձակվող Էդին Ջեկոն անցած տուրի «Այնտրախտ»-ի հետ հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել եւ դեռեւս պարզ չէ, թե երբ է նա վերադառնալու խաղադաշտ:
Հարձակվողը մասնակցեց ամբողջ խաղին, բայց հանդիպումից հետո նա ցավեր է զգացել աճուկի մկաններում: Դեռրս պարզ չէ, թե արդյո՞ք հարձակվողը կկարողանա հանդես գալ հաջորդ տուրում, որում «Վոլսբուրգ»-ը պիտի հանդիպի «Շալկե-04»-ի հետ:
Գերմանիայի բունդելիգայում Ջեկոն մասնակցել է 11 խաղի եւ դարձել է 6 գոլի հեղինակ: