Աշխարհի երկրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարեյը 2015 թվականին ամենաշատ ժամանակն է անցկացրել կորտում: Այդ մասին հայտնում է TennisWorld-ը:
28-ամյա Մարեյն ընդհանուր առմամբ 171 ժամ և 18 րոպե գտնվել է կորտում: Նշված ցուցանիշով երկրորդ տեղում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 159 ժամ 30 րոպե:
Իսպանացի Ռաֆայել Նադալը երրորդ տեղում է: Նա գրանցել է 157 ժամ 12 րոպե արդյունքը: