«Չելսի»-ի հարձակվող Խուան Մատան գոհ է, որ ընդգրկվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի` 2012/13 թվականների մրցաշրջանի խորհրդանշային հավաքականի կազմում:
«Շնորհավորում եմ Գարեթ Բեյլին , որ նրան տարվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել: Նա հիանալի խաղացող է, ով օժտված է անհավանական խաղային որակներով: Չմոռանանք, որ Գարեթն ընդամենը 23 տարեկան է:
Հպարտ եմ, որ ընդգրկվել է ԱՊԼ խորհրդանշային հավաքականի կազմում»,- ասել է ֆուտբոլիստը:










































