Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Եթե ամբողջական գնահատական չտրվի 2008թ. դեպքերին՝ դժվար կլինի 2012թ. ընտրություններն անցկացնել»

Եվրոպական Միության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում անդրադարձավ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի թեմային` պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին:

Անցյալ տարվա դեկտեմբերին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում կարևորելով 2008 թ. մարտի 1-ի դեպքերի բացահայտումը՝ նա նշել էր, որ պետք է «առաջ գնալ, ազատ արձակել նրանց, ովքեր դեռ անազատության մեջ են մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ»։

«Առաջին լրատվականը», հիշեցնելով վերոհիշյալ հարցազրույցը, նաև պարոն Ֆյուլեի հետևյալ դիտարկումը` «Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք միայն խոսում են, մինչդեռ անհրաժեշտ է, որ մենք նաև նրանց գործը տեսնենք», պարոն Ֆյուլեին հարց ուղղեց` ի՞նչ է փոխվել այս ընթացքում՝ Հայաստանում դեռ քաղբանտարկյալներ կան, և ո՞ր քաղաքական գործիչներին էր նկատի ունեցել պարոն Ֆյուլեն։

«Մոտեցումներից մեկը այս հարցին կարող է լինել իմ առաջին այցի և իմ այս այցի կտրվածքով: Առաջընթաց այդ իմաստով կա, երբ խոսում ենք նրանց մասին, ովքեր ազատազրկվել էին 2008 թ. մարտի իրադարձությունների հետ ուղղակիորեն կապված հանգամանքներում: Բայց իրավիճակը շատ ավելի գլոբալ է, շատ ավելի լայն է, և այն պետք է որպես այդպիսին ընկալեն նաև այստեղ` Հայաստանի քաղաքական գործիչները: Ձեր առաջ քաշած հարցը չափազանց կարևոր է, կարևոր է նաև, որ անցել է երեք տարի, և Հայաստանի քաղաքացիները պետք է լիարժեք պատկերացում ստանան, թե ինչ է տեղի ունեցել, և ով է պատասխանատու 2008 թ. մարտի իրադարձությունների համար: Այժմ քննություն է իրականացվում, և ես բավականությամբ ի գիտություն ընդունեցի նախագահի հայտարարությունը, որն արվել է մեկ-երկու օր առաջ` մարտի 1-ի քննության վերաբերյալ: Կարևոր է նաև, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ տարվա առաջարկությունները, հանձնարարականները իրագործվեն, և կոնկերտ քայլեր ձեռնարկվեն հետամուտ լինելու համար դրանց իրականացմանը:

Եվ հաջորդը` ես արդեն խոսեցի մոտալուտ`2012-ի ընտրությունների մասին, և անձամբ ես կարծում եմ, որ եթե լիարժեքորեն չխորհենք 2008 թ. իրադարձությունների շուրջ, եթե ամբողջական գնահատական չտրվի 2008 թ. իրադարձություններին, եթե պատմության այդ էջը չփակվի` ավելի դժվար կլինի նպաստավոր միջավայր ստեղծել հասարակության համար` 2012 թ. ընտրությունների անցկացման առումով»,- հայտարարեց Շտեֆան Ֆյուլեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում