Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի Էներգետիկների փողոցի թիվ 3 հարթակի երկհարկանի փայտե տանը խոշոր հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՓԾ մեծ թվով աշխատակիցներ՝ 6 մարտական հաշվարկով, ինչպես նաև ոստիկաններ: Ամբողջությամբ այրվել է 6 բնակարան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև գյուղի բնակիչները: Առայժմ հայտնի չէ հրդեհի բռնկման պատճառը: Կրակն այս պահի դրությամբ դեռ մարված չէ: Մանրամասները՝ ավելի ուշ: