Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սիրիա՝ առանց Ասադի. Ռուսաստանի ու Իրանի միջև պայմանավորվածություններ կան. Reuters

Ռուսաստանն ու Իրանը մշակել են սիրիական հակամարտության հարցով միասնական դիրքորոշում։ Reuters գործակալության աղբյուրները հաստատում են, որ Թեհրանը, մասնավորապես, մոտ է նրան, որպեսզի Մոսկվայից հետո համաձայնի Ասադի հրաժարականին։

Իրանը որոշել է Ռուսաստանի հետ միասնական դիրքորոշում մշակել Սիրիայում քաղաքական կարգավորման հարցով, ինչը մասնավորապես կարող է հանգեցնել իշխանության ղեկին Բաշար Ասադի պահպանման անհրաժեշտության մասին Թեհրանի կոշտ կարծիքի թուլացման։ Այս մասին գործակալությանն անանունության պայմանով պատմել են մի շարք բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։

Պաշտոնապես գրավելով Ասադին աջակցելու կոշտ դիրքորոշում՝ Ռուսաստանը վերջին շրջանում Արևմուտքին հասկացնել է տվել, որ չի առարկում խաղաղ կարգավորման շրջանակում սիրիացի առաջնորդի հեռացմանը՝ հայտնել են գործակալության դիվանագիտական աղբյուրները։

Ինչպես և Ռուսաստանը, Իրանը հրապարակայնորեն պնդում է, որ Ասադը պետք է հեռանա միայն այն դեպքում, եթե պարտվի ընտրություններում։ Սիրիական հարցով Ռուսաստանի հետ համակարգումն ակտիվացնելու Իրանի որոշումն ընդունվել է անցած ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի՝ Թեհրանում կայացած հանդիպումից հետո՝ հայտնել է Թեհրանում Reuters-ի զրուցակիցներից մեկը, ով ծանոթ է բանակցությունների ընթացքին։

«Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են, որ կանցկացնեն մեկ քաղաքականություն, որն օգուտ կբերի Թեհրանին, Մոսկվային և Դամասկոսին։ Իրանը լրջորեն կարծում է, որ սիրիացի ժողովուրդը պետք է անձամբ որոշի իր ճակատագիրը։ Սակայն նախ պետք է հանգստություն տիրի (Սիրիայում)»,- ասել է բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ «Միանգամայն հնարավոր է, որ սիրիացի ժողովուրդը որոշի, որ Ասադը պետք է հեռանա, և այդ ժամանակ նա պետք է հեռանա»,- հավելել է պաշտոնյան։

«Եթե նա չի կարող ծառայել իր երկրին ու իր ժողովրդին, երկիրը պետք է կառավարի դա անելու ունակ իրավահաջորդը»,- նշել է Reuters-ի երկրորդ զրուցակիցը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը «լիովին համաձայն են Սիրիայի և Բաշար Ասադի ճակատագրի հարցում»։ Աղբյուրը նշել է, որ Պուտինի ու Խամենեիի հանդիպումը անցել է «շատ հաջող, և այժմ Իրանն ու Ռուսաստանը կիսում են Ասադի վերաբերյալ նույն տեսակետը»։

Միևնույն ժամանակ Ասադի հրաժարականի հարցը մնում է Սիրիայի ապագայի հարցով առանցքային հակասությունը Արևմուտքի երկրների, Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումներում։ Պուտինի հետ հանդիպումից հետո Խամենեին հրապարակայնորեն քննադատության է ենթարկել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում սպառնալիք է ներկայացնում Մոսկվայի ու Թեհրանի համար։ Reuters-ը նաև նշում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը կարող են շահագրգռված լինել նոր հարաբերությունների ամրապնդմամբ՝ հիմնված Արևմուտքի հանդեպ ընդհանուր անվստահության և Մերձավոր Արևելքում ամերիկյան գերիշխանությանը դիմակայելու ցանկության վրա։

Reuters-ի դիվանագիտական աղբյուրները նշել են, որ Իրանը հետագայում էլ կշարժվի Ռուսաստանի դիրքորոշման ուղղությամբ և լիովին կհրաժարվի Ասադից, եթե գտնվի կենսունակ դիվանագիտական լուծում, որը վերջ կդնի սիրիական պատերազմին։ Սակայն գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի պայմանավորվածություններում վճռորոշ նշանակություն կունենա հարցն այն մասին, թե ինչպես Ասադը կլքի իր պաշտոնը։ Օրինակ՝ ԱՄՆ-ը, Եվրոպան և Պարսից ծոցի երկրները պնդում են, որ Ասադը չպետք է մասնակցի Սիրիայում առաջիկա ընտրություններին։

Bloomberg գործակալությունն իր հերթին, հղում անելով իրանցի վերլուծաբաններին, գրում է, որ Խամենեին, ով Իրանի խորհրդարանում իր հզոր պահպանողական խմբակցությամբ հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ լայն մերձեցման դեմ, ձգտում է «օգտագործել Ռուսաստանի հետ ռազմավարական բարեկամությունը՝ զրոյացնելու» միջուկային գործարքի ավարտից հետո Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացման նախագահ Հասան Ռուհանիի ջանքերը։ Դրա հետ մեկտեղ Bloomberg-ը նշում է, որ չնայած Վլադիմիր Պուտինը Թեհրան այցի ժամանակ աջակցություն է հայտնել դաշնակիցներին, չեն դադարում շահարկումներն այն թեմայով, որ Մոսկվան Սիրիայի ղեկին ցանկանում է տեսնել Ռուսաստանի հետ բարեկամական կառավարություն՝ առանց Ասադի մասնակցության։

Սիրիայի հարցով Իրանի ու Ռուսաստանի «գաղտնի» բանակցությունների մասին տեղեկություններ բազմիցս են հայտնվել արևմտյան և իրանական ԶԼՄ-ներում։ Այսպիսով՝ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից անմիջապես հետո Reuters-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնեց, որ իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանին՝ Իսլամական հեղափոխության պահակազորի միջազգային կապերի «Կոդս» ստորաբաժանման հրամանատարը, այս տարվա հուլիսին Մոսկվա էր ուղևորվել։ Գործակալության աղբյուրների խոսքով՝ հենց Սուլեյմանիի այցն է դարձել Ռուսաստանի կողմից սիրիական արշավի ծրագրման առաջին քայլ, քանի որ հենց իրանցի գեներալն է համոզել ռուսական կողմին, որ Բաշար Ասադի ռեժիմի համար «դեռևս ամեն ինչ կորած չէ»։ Անցած շաբաթ իրանական Fars գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել է, որ Կասեմ Սուլեյմանին նախանցած շաբաթ Մոսկվա է մեկնել և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Մոսկվա կատարած եռօրյա այցի ընթացքում գեներալը Ռուսաստանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է հարցեր, որոնք բարձրացվել էին Խամենեի հետ Պուտինի հանդիպմանը։ Fars-ի աղբյուրները նշել են, որ հանդիպման ժամանակ Պուտինը Սուլեյմանիին անվանել է «իմ ընկեր Կասեմ»։

Միևնույն ժամանակ ինտենսիվացել են նաև միջազգային բանակցությունները Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում նիստի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Սիրիայում իրադրության խաղաղ կարգավորման բանաձև։ Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է Սիրիայում նոր Սահմանադրության ստեղծման աշխատանքի մեկնարկ, իսկ դրանից հետո 18 ամսվա ընթացքում երկրում ընտրությունների անցկացում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում