Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Գազային պատերազմներ. Թուրքիան փորձում է դուրս մղել Ռուսաստանին. The National Interest

Թուրքիան ցանկանում է, որպես եվրոպական էներգետիկ միջանցք, Ռուսաստանի տեղը զբաղեցնել, գրում է The National Interest-ը։

Ռուսաստանի և Թուրքիայի միջև թշնամության ներկայիս բռնկումը շատ հետևանքներ կունենա։ Դրանցից մեկը, որը վերաբերում է տնտեսության ոլորտին, կանդրադառնա ոչ միայն երկկողմ հարաբերությունների վրա։ Ռուսական բնական գազի՝ սկզբում Թուրքիա, իսկ այնուհետև Եվրոպա մատակարարման նախագիծն անգործության է մատնված։ Այդ նախագծում, որը ստացել է «Թուրքական հոսք» անվանումը, կան բազմաթիվ խնդիրներ, սակայն այն, միևնույն է, առավել մոտ էր իրագործման, քան ցանկացած այլընտրանք։ Մնում են շատ հարցեր։ Կարո՞ղ է Թուրքիան բավականաչափ էներգառեսուրսներ ստանալ՝ առանց Ռուսաստանից կատարվող մատակարարումների։ Եվ ուրիշ ավելի կաևոր պահ. կա՞ որևէ այլ գործընկեր, որը կարող է օգտվել Թուրքիայի հետ իր երկկողմ համագործակցությունից, որպեսզի այդ հարաբերությունների հիման վրա Թուրքիայով Եվրոպա էներգետիկ ռեսուրսների մատակարարումներ սկսի և այդ կերպ մի կողմ մղի Ռուսաստանին՝ զրկելով նրան եվրոպացի սպառողների համար առաջատար մատակարարի կարգավիճակից։

Վերջին տարիներին Թուրքիայում գազի սպառումը կայուն կերպով ավելանում է. 2014 թվականին այն կազմել է 48 մլրդ խորանարդ մետր։ Իր գրեթե բոլոր կարիքները Թուրքիան բավարարում է ներկրման միջոցով, հիմնականում Ռուսաստանից (2013-ին՝ 57%-ը)։ Գազի և ընդհանրապես էներգիայի սպառման աճը արդեն մի քանի տասնամյակ ուղեկցվում է թուրքական տնտեսության կայուն և զգալի աճով։

Հիմք չկա ենթադրելու, թե այդ դրական միտումը շուտով կդադարի։ Սակայն, միևնույն ժամանակ, ինչպես նշում է ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը, «պահանջարկի արագ աճի պատճառով Թուրքիայում գազի տարեկան սպառման ծավալը մոտենում է երկրում ներկրման ենթակառուցվածքի տարեկան հզորության սահմանագծին (նկատի է առնվում հեղուկացված բնական գազի խողովակաշարերն ու հզորությունները)»։

Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ Մոսկվան ու Անկարան բանակցություններ էին սկսել «Թուրքական հոսքի» շուրջ։ Թուրքիաի համար դա քաջածանոթ գործընկերոջ հետ համագործակցության շարունակություն էր, Ռուսաստանի համար՝ պլան Բ «Հարավային հոսք» նախագծի ավատից հետո։ «Թուրքական հոսքը» պետք է դառնար նոր խողովակաշար, որը կստեղծեր նոր հզորություններ Թուրքիա արտահանումը մեծացնելու և ռուսական գազը թուրք-հունական սահման, այսինքն՝ ուղիղ ԵՄ շեմ հասցնելու համար։ Վերջին հանգամանքը հատկապես կարևոր է. Ռուսաստանը մեղադրել է Բրյուսելին այն բանում, որ նա ստիպել է Բուլղարիային դադարեցնել «Հարավային հոսքի» շինարարությունը։ Քանի որ Թուրքիան չի հանդիսանում ԵՄ անդամ, Բրյուսելը ոչ մի կերպ չի կարողացել ազդել «Թուրքական հոսք» նախագծի վրա՝ չունենալով այստեղ ձայնի իրավունք։ Գազատարի շինարարությունից հետո եվրոպացի սպառողները պետք է որոշեին՝ ցանկանո՞ւմ են ռուսական գազ գնել «Թուրքական հոսքից»։

Այժմ պետք է վերանայել ամողջ իրավիճակը։ Հարց առաջին. ինչպիսի՞ն են Թուրքիայի գազային այլընտրանքները։ Վարկածներն ու ենթադրությունները գնալով ավելանում են։ Հայտնվել են նույնիսկ տեսություններ այն մասին, թե գազը Իսրայելից կգնա Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա, թեև թուրք պաշտոնատար անձինք հերքում են։ Ուրիշ ո՞ր երկրներն են պատրաստ իրենց գազը մատակարարելու Թուրքիա։ Հաշվի առնելով Անկարայի հետ քաղաքական փոխըմբռնման առկայությունը՝ դրանով կարող են հետաքրքրվել Սաուդյան Արաբիան և Կատարը։ Սակայն Սիրիայում և Իրաքում պատերազմը դարձնում է խողովակաշարի շինարարությունը ոչ իրական, իսկ հեղուկացված գազի մատակարարումները մշտապես բարդ են ու շատ թանկ։

Հաջորդ տարբերակն Իրանն է։ Այստեղ երկկողմ հարաբերությունները բարդ են, և դա դեռ մեղմ ասած։ Սակայն Իրանը Թուրքիայի հարևանն է և ունի աշխարհում բնական գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարները։ Բացի դրանից՝ արդեն գործարկվել է այդ երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները հանելու գործընթացը։

Ինչպիսի վիրավորանքներ ու դժգոհություններ էլ լինեն Թեհրանի ու Անկարային միջև, ԵՄ-ն ու նրա գլխավոր անդամները շատ են ցանկանում բարելավել հարաբերություններն Իրանի հետ։ Այդ առնչությամբ եվրոպացիները կարող են կոչ անել Թուրքիային կամուրջ դառնալ իրանական գազային պառարների ու եվրոպացի սպառողների միջև։ Դա ճշմարտանման է՝ հատկապես հաշվի առնելով արդեն 10 տարի տևած քննարկումներն այն մասին, թե ինչպես կարող է Իրանը նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։

Սակայն որպեսզի դա տեղի ունենա, պետք է բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել։ Դա վերաբերում է խողովակաշարերի բացակայությանը (էլ չասած հեղուկացված գազի ենթակառուցվածքի մասին) Եվրոպա կամ գոնե հարևան Թուրքիա իրանական գազի մատակարարման համար, և հարց է՝ իրանական գազային ոլորտն ի վիճակի՞ է լուծելու այդ վիթխարի առաջադրանքը։ Ակնհայտ է, որ տևական պատժամիջոցներից հետո իրանական գազային ոլորտն ամենաժամանակակիցն ու արդյունավետը չէ։ Բացի դրանից՝ Իրանից նավթի ու գազի մատակարարումների հեռանկարների գնահատման ժամանակ պետք է հիշել, որ երկրի էներգետիկ ոլորտի վրա շատ ուժեղ ազդում է իրանական պետության բնույթը։ Այդ պլանում ուշադրության է արժանի հետազոտական վերլուծությունը, որը 2013 թվականին հրապարակել էր Էներգետիկ հետազոտությունների Օքսֆորդի ինստիտուտը։ Դրանում ներկայացվում են խորքային պատճառները, որոնցով Իրանը ի վիճակի չէ դառնալու բնական գազի խոշոր արտահանող։ «Թեև պատժամիջոցները կարող են ակնհայտ պատասխան թվալ այդ հանելուկին, մինչ 2010 թվականը ժամանակի մեծ մասը դրանք ցուցաբերել են շատ համեստ ազդեցություն։ Եվրոպական ընկերությունները երկար տարիներ ակտիվորեն համագործակցել են Իրանի գազային ոլորտի հետ։ Այսպիսով՝ ուսումնասիրության, հասկանալու համար պատճառները, թե ինչու Իրանը չի կարող դառնալ գազային խոշոր արտահանող, հիմնական եզրակցությունն այն է, որ շատ կարևոր են ներքին գործոնները»։ Հետազոտողության հեղինակ Դևիդ Ռամին Ջալիլվանդն անվանում է հետևյալ գործոնները՝ տնտեսության մասնատված և քաղաքականացված լինեը, սուբսիդիաները, իրանական գազային ոլորտում և քաղաքականության մեջ օտարերկրյա մասնակցությունից հրաժարվելը, ինչպես նաև միջգերատեսչական կոնֆլիկտները։

Կասկած չկա, որ այդ բոլոր խնդիրները լուծելի են, իսկ իրանական նավթի ու գազի մուտքը համաշխարհային շուկաներ կամրապնդի գլոբալ էներգետիկ անվտանգությունը։ Սակայն ներկա պահին մենք չենք կարող հաստատել, որ իրանական գազը հեշտությամբ ու արագ կբավարարի աճող թուրքական պահանջարկը, իսկ այնուհետև իր ուղին կբացի դեպի եվրոպական շուկաներ։

Մնում է միայն Ադրբեջանը։ Այն Թուրքիայի հարևանն է, նրանց միջև հաստատված են լավ հարաբերություններ,և նրանք միասին կառուցում են Անդրանատոլիական գազատարը (TANAP), որով գազն Ադրբեջանից ծրագրվում է մատակարարել Եվրոպա։ Այդ իսկ պատճառով, երբ սկսվեց ճգնաժամը Մոսկվայի և Անկարայի միջև, Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարեցին, թե Անդրանատոլիական գազատարի շինարարությունը կարագացվի։ Սկզբում ծրագրվում էր դրա շինարարությունն ավարտել 2018-ին։ Ավարտի նոր ամսաթիվ դեռևս չի հայտարարվել, և շատ լավատեսական կլիներ այդ խողավակաշարն իրականացած փաստ համարելը՝ ըստ այդմ ենթադրելով, որ այն ժամանակի հետ հզոր հարված կհասցնի Եվրոպայի գազային շուկաներում ռուսական ներկայությանը։

Այստեղ շատ հարցեր կան։ Կկարողանա՞ Ադրբեջանը կատարել արտահանման իր խոստումները։ Մենք գիտենք, որ TANAP-ի համար գազի գլխավոր աղբյուր պետք է դառնա «Շահ-Դենիզ» հսկա հանքավայրը, և որ այս տարի ադրբեջանական գազի համար նախատեսված մեկ այլ խողովակաշար (Անդրադրիատիկ) ԵՄ Երրորդ էներգետիկ փաթեթից ստացել է նոր ինդուլգենցիա։ Դա տեղի է ունեցել «Շահ Դենիզի» երկրորդ փուլից Եվրոպա գազային մատակարարումների հետ կապված ձգձգումների պատճառով։ Այն պետք է լցնի նաև TANAP-ի խողովակները։ Մեզ նաև հայտնի է, որ անցած տասնամյակում, երբ փոխվել են աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, Վրաստանն անցում է կատարել ռուսական գազից ադրբեջանականի։ Սակայն այսօր հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Թբիլիսին և «Գազպրոմը» կարող են բանակցություններ սկսել Ռուսաստանից մատակարարումների մեծացման մասին, որն այսօր ապահովում է վրացական ներկրումային շուկայի 8 տոկոսը։

Այնուհետև Վրաստանի էներգետիկայի նախարարն ընդգծեց, որ իր երկիրը ստիպված կլինի գազ գնել «Գազպրոմից», եթե Ադրբեջանը չմեծացնի մատակարարումները «Շահ Դենիզից»։ Կա՞ն լուրջ կասկածներ առ այն, թե Բաքուն կկարողանա կատարել այդ հանքավայրի յուրացման պլանները։ Նավթի գնի անկումը որևէ դեր կխաղա՞, քանի որ Արդբեջանի ազգային նավթային ընկերությունը ֆինասավորում է «Շահ Դենիզի» մշակումը նավթի վաճառքի եկամուտներից։ Որքա՞ն բացասական կլինեն SOCAR-ի նավթահորատող հարթակում վերջերս տեղի ունեցած հրդեհի հետևանքները։

Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է գտնել մինչ այն պահը, երբ կսկսվեն քննարկումները դեպի Թուրքիա և Եվրոպա ադրբեջանական գազի արտահանման հնարավոր մեծացման մասին։ Ոչ պակաս կարևոր գործոն է նաև քաղաքականությունը։ Չնայած արդեն ավելի քան 20 տարի խոսակցություններ են գնում, թե Ադրբեջանը կարող է դառնալ Ռուսաստանի համար Եվրոպայում գազի հարցով լուրջ մրցակից, Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություները մնում են բավական բարեկամական։ Ադրբեջանի ղեկավարները շատ զգույշ են արտահայտվում Ռուսաստանի հետ մրցակցությունն ուժեղացնելու թեմայով՝ նույնիսկ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո։

Ինչ-որ մեկը կարող է ասել, որ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը Մոսկվային Բաքվի վրա ազդեցության հավելյալ լծակներ է տալիս՝ զսպելով նրա ձգտումները։ Սակայն եթե հաշվի առնենք Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության պոտենցիալ դժվարությունները, պետք է հարցադրում անենք այն մասին, թե ժամանակը չէ՞ արդյոք, որ այն համաձայնի ռուսական գազի մատակարարումների մասին «Գազպրոմի» առաջարկին։ Իսկ եթե դա տեղի ունենա, կհայտնվի՞ ռուսական գազն Անդրանատոլիական գազատարի խողովակներում, թե՞ ռուսական գազը կուղղվի ներքին սպառողների կարիքների բավարարմանը, իսկ ադրբեջանականը՝ արտահանմանը։

Ցանկացած դեպքում Թուրքիայի բոլոր փորձերը՝ բավարարելու գազի իր պահանջարկը՝ առանց Ռուսաստանից հավելյալ արտահանման, կլինեն թանկարժեք և կպահանջեն վիթխարի ջանքեր։ Շուտով մենք կտեսնենք, թե ինչ ընտրություն կկատարի Թուրքիան, և կազդի՞ դա եվրոպական շուկաներում ռուսական գազի դիրքերի վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում