Այսօր` դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Ավան-Առինջի բնակիչ, 38-ամյա Մխիթար Ավետիսյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի խաղատների մոտ, իր վարած Nissan Xterra մակնիշի 34 ՕV 107 համարանիշի ավտոմենքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի արդյունքում էլ բետոնե էլեկտրասյունը տապալվել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում