Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող նավթային երկրների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 4 մարզիկներից եզրափակիչ է դուրս եկել 91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը, ով առաջին մենամարտում նոկաուտի է ենթարկել Չինաստանի ներկայացուցչին, իսկ այսօր առավելության է հասել ուկրաինացի բռնցքամարտիկի նկատմամբ: Եզրափակիչում Ռաֆայելը կմրցի Գերմանիան ներկայացնող մարզիկի հետ: Այս մասին գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
64 կգ քաշային Գոռ Երիցյանը քառորդ եզրափակիչում հաղթել է մոլդովացի բռնցքամարտիկին, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է Ռուսաստանի պատվիրակին և նվաճել է բրոնզե մեդալ:
Մեր մյուս 2 ներկայացուցիչները` 60 կգ քաշային Գևորգ Ղազեյանն ու 75 կգ քաշային Արթուր Սարգսյանը պարտվել են առաջին իսկ մենամարտերում:
Նավթային երկրների աշխարհի առաջնությանը մասնացկում են 30 երկրի ներկայացուցիչներ:
Լուսանկարը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի: