1946 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի բնակավայրում ինժեների ընտանիքում ծնվել է պատմության մեջ ամենահաջողակ ամերիկացի կինոռեժիսորներից մեկը՝ Սթիվեն Սփիլբերգը: Այս մասին գրում է Calend-ը:
12 տարեկանում Սթիվենն առաջին անգամ իր աշխատանքը ներկայացնում է ժյուրիի դատին: Դա 40 րոպեանոց «Փախուստ ոչ մի տեղ» ֆիլմն էր, որը սիրողական ֆիլմերի կալիֆոռնիական մրցույթում զբաղեցրեց առաջին տեղը:
Երեք տարի անց արդեն քաղաքային կինոթատրոնում Սփիլբերգն արդեն ցուցադրում էր իր «Երկնային կրակներ» ֆանտաստիկ ժապավենը:
1974-ին Սփիլբերգը «միացավ» մեծ կինոյին:
1984-ին նա ստեղծում է «Էմբլին» կինոընկերությունը, որը նկարահանել է մի շարք հայտնի անձանց մասին ֆիլմեր: