1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բոլոր աշխատող ներգաղթյալների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան։ Իսկ 2000 թվականի դեկտեմբերի 4-ին Գլխավոր ասամբլեան հաստատել է Ներգաղթյալների միջազգային օրը և վճռել նշել այն ամեն տարի դեկտեմբերի 18-ին։ Այս մասին հայտնում է Calend.ru-ն։
Օրը նշելու մասին որոշումն ընդունվել էր վերջին տարիներին ողջ աշխարհում ներգաղթյալների թվի զգալի աճի կապակցությամբ։
Ասամբլեան ընդգծել էր բոլոր ներգաղթյալների համար մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար հետագա միջոցառումների ընդունման անհրաժեշտությունը։