Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալի այն հայտարարությանը, որ Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում:
ՆԳՆ տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին «Պիրվելի» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ «կատարյալ անհեթեթություն» է որակել Ջեմալի վերոնշյալ հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Ջեմալի խոսքերով, ներկայումս Վրաստանի ադրբեջանցիներից ձևավորվում է երիտասարդների ջոկատ, որոնք պատրաստվում են կոշտ քայլերի գնալ Ադրբեջանում տեղի ունենալիք զանգվածային հանրահավաքի ժամանակ, որն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մայիսի 28-ին: