Համաշխարհային բռնցքամարտի լեգենդ Ռոյ Ջոնսը, ով ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, չի բացառել, որ ռինգ կվերադառնա։
«Բարդ իրավիճակ է՝ կապված ռինգ վերադարձիս հետ։ Բռնցքամարտով զբաղվել եմ ամբողջ կյանքս ու ստացել բազմաթիվ դասեր։ Պետք է մտածել այդ մասին»,- հայտարարել է Ջոնսը։
Հիշեցնենք, որ 46-ամյա Ռոյ Ջոնսը դեկտեմբերի 12-ին Մոսկվայում կայացած մենամարտում պարտվել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ուելսցի Էնցո Մակարինելիին։