Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

«Երկրաշարժ»` թուրք ազգայնականների կուսակցությունում

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, հրաժարական են տվել «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահներ Ռեջաի Յըլդըրըմն ու Մեթին Չոբանօղլուն: Նրանք ստիպված են եղել նաև հանել իրենց թեկնածությունը հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար:

Ընդ որում, ԱՇԿ-ն Ռեջաիի թեկնածությունն առաջադրել էր Ադանայում, իսկ Մեթինի թեկնածությունը`Քըրշեհիրում: Այժմ ԱՇԿ-ն մինչ վաղը` ժամը 17.00-ն ժամանակ ունի նրանց փոխարեն նոր թեկնածուներ առաջադրելու համար:

Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինտերնետում հայտնվել են նրանց ինտիմ կյանքի լուսանկարներն ու տեսանյութերը: Այդ ամենը նկարահանվել է թաքնված տեսախցիկի օգնությամբ: Ըստ այդմ` թուրք ազգայնականները թեթև վարքի տեր կանանց հետ զրուցում են քաղաքականության, խորհրդարանական ընտրությունների և սեռական հարցերի շուրջ:

Այս կապակցությամբ Անկարայի 12-րդ դատարանը վճռել է արգելափակել այն կայքերը, որոնցում հայտնվել են այդ տեսանյութերը` գտնելով, որ խախտվել է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը:

Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ` մայիսի 10-ին, սեռական սկանդալի պատճառով ստիպված էր եղել հրաժարական տալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Դենիզ Բայքալը:

Դրանից օրեր առաջ թուրքական Vakit թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել էր Դենիզ Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջև սեռական հարաբերությունների տեսագրությունը, որը նկարահանվել էր թաքնված տեսախցիկով: Այն ժամանակ Բայքալը հայտարարել էր, որ այդպիսի դավադրությունն անհնար կլիներ առանց իշխանությունների ջանքերի:

Ուշագրավն այն է, որ այս տարվա հունվարին էլ թուրքական շուկայում հայտնվեց «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալը» խորագրով գիրքը, որում պատմվում էր ԺՀԿ ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական (մորական կողմից) արմատների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում