Թենիսիստ Սթեն Վավրինկան տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Շվեյցարիայում:
2015թվականին Վավրինկան իր կարիերայում առաջին անգամ Ֆրանսիայի Բաց առաջնության հաղթող է դարձել: Թենիսիստն ընդհանուր առմամբ 11 տիտղոս է նվաճել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Շվեյցարիայի լավագույն մարզիկ էր ճանաչվել Ռոջեր Ֆեդերերը: