Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նոր շեշտադրումներ

Հայոց ցեղասպանության 98-ամյակի առիթով կազմակերպված տարաբնույթ միջոցառումներում կարմիր թելի նման անցնում էր գաղափարախոսական մի կարևոր առանցքային թեմա, որը ոչ թե սոսկ կարգախոսային բնութագիր ուներ, այլ աւելի շուտ առաջադրանքային:

Այն հստակորեն վերաբերում էր ճանաչման և դատապարտման պահանջատիրական ռազմավարությունից դեպի հատուցման իրաւականացում անցմանը: Սա իհարկե համատարած առաջադրանքի չի վերածվել դեռևս։ Ճիշտ է, որ կարմիլ թելը երևում է տարաբնույթ միջոցառումներում, այսուհանդերձ չենք կարող արձանագրել, որ համազգային համախոհություն ու համաձայնություն է կայացել այս ուղղությամբ:

Զգուշաւոր մոտեցումները հրամայական են։ Ներագզային առումով զգացվում է անհրաժեշտություն գիտակցական հողի ձևաւորման, որը կնպաստի կանխելու հիասթափության դյուրաւ գոյառելի ալիքը։ Մեկից աւելի են այն միտումները, որոնք շրջադարձային փուլ են ակնկալում հարյուրամյակի առիթով։ Հարյուրամյակի բերելիք առանձնահատկությունը դեռևս պարզ չի։ Այս կապակցությամբ տեղի ունեցող քննարկումները անպայման համեմատական եզրեր են ուզում որոնել Ցեղասպանության հիսնամյակի հետ, որը իրոք ներազգային առումով իրադրային նշանակություն ունեցաւ և համահայկական նպատակի շուրջ համախմբեց հայությունը:

Պայմանների և հանգամանքների տարողունակությունների տարբերությունները ճիշտ գնահատելը օգտակար կլինի այս դեպքում։ Հարյուրամյակը ի վերջո որևէ եզրագիծ չէ, որից այս կողմ և այն կողմ էական տարբերություններ են լինելու:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական անունը ինքնաբացատրական է։ Այն թելադրող, որոշող և աշխարհում գործող հանձնաժողովների հանձնարարականներ տվող հանձնաժողով չէ, այլ ուղղակի համակարգող բոլորի նախաձեռնությունները։ Համագործակցողի և օժանդակողի դերակատարություն ունի հիմնականում և ոչ թե պարտադիր որոշումներ կայացանողի:

Տարբեր խնդիր է անշուշտ, որ նման հանձնաժողովի ամենաներկայացուցչական դեմքերով հատկանշվող համընդգրկուն ձևաչափը ինքնին կստեղծի կարևորագույն միջավայր Ցեղասպանության նկատմամբ կիրառելի քաղաքականության շուրջ քննարկումներ ծաւալելու, ռազմավարական ուղիներ ճշտելու և գաղափարախոսական առանցքներ ձևաւորելու:

Այս բոլորով հանդերձ մի քանի ուղենշային բովանդակություն ունեցող հայտարարություններ ստեղծում են որոշակի նախադրյալներ հետագաում ճշտելի առաջադրանքի ուղղությամբ։ 100-ամեակին ընդառաջ և Վիլսոնյան իրաւարար վճռի 90-ամյակի առիթով նախագահ Սարգսյանը խոսում էր Սևրի պայմանագրի ներկայացրած իրաւական և այժմեական նշանակության մասին։ Պաշտոնական Երևանի կողմից կատարվող հայտարարությունները և աւելի ուշ պետական հանձնաժողովի նիստերի քննարկումներին վերաբերող հրապարակումները բանաձևում էին հայ ժողովրդի պատմական բոլոր իրաւունքների վերականգնման կամ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման առաջնահերթությունները:

Իրադրային նշանակություն ունի երկու վեհափառ հայրապետների համատեղ հայտարարությունը՝ Թուրքիայից պահանջելու անհապաղ վերադարձնել հայոց վանքերը, եկեղեցիներն ու եկեղեցապատական կալվածքները։ Իրադարձությունները ագուցված էին իրար, այն առումով, որ ոչ շատ առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրավիրել էր միջազգային օրենսգետներ քննարկելու համար միջազգային օրենքի համահունչ՝ հատուցման հարցը իրաւական հարթության վրա տեղադրելու համապատասխան ուղիների որոնումը:

Իհարկե իրաւականը չի կարելի տարանջատել քաղաքականից։ Խնդիրը սակայն այս դեպքում այն է, որ բոլոր նախադրյալները հուշում են, որ հարյուրամյակին ընդառաջ Հայաստանից և սփյուռքից հնչող շեշտադրումները խոսում են այն փաստի մասին, որ հայաստանյան խոսելաոճով Ցեղասպանության հետևանքների վերացման կամ սփյուռքյան բառապաշարով համազգային պահանջատիրության իրաւական թղթապանակը կազմելու ուղղության վրա ենք։ Մինչև 100-ամյակ՝ գեթ այդ թղթապանակի հայեցակարգային նախագիծը:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում