Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Թուրքիայի իշխող կուսակցության հաղթանակի հավանականությունը մեծ է

«Բոլոր կանխատեսումներով` խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերն ունի վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ինչը կլինի վերջինիս երրորդ անընդմեջ հաղթանակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլին Թուրքիայում Metropoll ռազմավարական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքներով, հարցվածների 38.4 տոկոսը նախընտրությունը տվել էԱԶԿ-ին, 20 տոկոսը` քեմալական ուղղությունը ներկայացնող Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, 10.1 տոկոսը` «Ազգայնական շարժում» կուսակցությանը, իսկ 5.4 տոկոսը` քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությանը.

Թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել նախընտրական 10 տոկոսանոց արգելքը: Դրա համար էլ ԱՇԿ-ն այդ ընտրություններում գոյատևման պայքար է մղելու (հիմա ունի 72 մանդատ): Փաստորեն, հնարավոր է` խորհրդարան մուտք գործեն միայն ԱԶԿ-ն (331 մանդատ) ու ԺՀԿ-ն (101 մանդատ)` չհաշված անկախ թեկնածուները: Եթե ԱԶԿ-ին հաջողվի 550 հոգանոց մեջլիսում ստանալ 367 մանդատ (2/3-ը), ապա նա կարող է անցկացնել ցանկացած օրինագիծ»:

Գաբրիելյանի խոսքերով, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն լինի, եթե հաղթանակի ԱԶԿ-ն:

Ինչ վերաբերում է ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ կարծիքներին, Գաբրիելյանը նշեց. «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին պարզորոշ ասել է, որ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանի կողմից չեն վավերացվի, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի հաստատվել խաղաղություն: Սակայն չպետք է բացառել, որ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությանակնկալվող հաղթանակից հետո հայ-թուրքական գործընթացը կարող է վերսկսվել: Ի վերջո, Թուրքիան այս հարցումչի կարող մշտապես առաջնայնություն տալ ադրբեջանական շահերին` անտեսելով սեփական շահերը»:

Ավելին, Գաբրիելյանը նաև հիշեցրեց, որ WikiLeaks-յան բացահայտումները որոշակի սեպ են խրել թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ, թեև կողմերը նախընտրում են չխոսել այդ մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում