Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Ադրբեջանը փորձում է վիժեցնել Սարգսյան-Ալիև հանդիպումը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը, շուրջ 180 անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, հետպատերազմական ընթացքում առաջին անգամ հայկական հենակետերը գնդակոծել է տանկերով։

Հակառակորդի խոշոր տրամաչափի հրացանի արձակած կրակոցից մարտական հենակետում զոհվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 1991թ․ ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ արդեն ակնհայտ է, որ հակառակորդի կողմից օգտագործվում է բացառապես պատերազմական շրջանին բնորոշ զինտեխնիկա, խախտվում է ոչ միայն հրադադարի ստորագրման պայմանագիրը, այլ միջազգային մի շարք լուրջ պայմանավորվածություններ։ Ստյոպա Սաֆարյանն այստեղ տեսնում է նաև հայկական կողմի բացթողումը։

Երեկ հայկական լրատվամիջոցները տարածել էին տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հրաձգության արդյունքում հայկական կողմը ոչնչացնում առնվազն երեք ադրբեջանական ռազմական օբյեկտ և մի քանի ադրբեջանցի զինծառայող։ Սաֆարյանի դիտարկմամբ՝ հույսը չի կարելի դնել միայն սիմետրիկ պատասխանների վրա։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ հակառակորդի այս գործողությունները ևս մեկ ազդակ պետք է լինեն միջազգային հանրության համար, ավելի հասցեական հայտարարություններ անելու համար։

Հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից ընդամնեը մի քանի օր առաջ։ Հիշեցնենք, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի կունենա այդ հանդիպումը։ Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ հաշվարկը կատարված է հենց այդ հանդիպման վրա։

Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է հեռախոսազրույցով սահմանային լարված իրավիճակը քննարկել ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշչիկի հետ։ Խորհրդարանում լրագորղների հետ զրույցում Օհանյանը խոստովանել է՝ այո սահմանային լարվածությունը հասել է գագաթնակետին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում