«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է երրորդ անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու ճանաչվելուն:
«Ռեալ»-ի հետ խաղում խփած երկու գոլերից հետո Մեսսին իր հաշվում արդեն 11 գնդակ ունի, ինչն ընդամենը մեկով է պակաս Ռուդ վան Նիստրլոյի 2002/03 թթ. սահմանած ռեկորդից` 12 գնդակ:
Այս մրցաշրջանում Մեսսին կարող է ևս մեկ ռեկորդ կրկնել: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում բոլորից շատ գոլ խփելու դեպքում նա կկրկնի Գերդ Մյուլլերի հաջողությունը, ով մինչ այժմ միակն է, որ երեք անգամ անընդմեջ նվաճել է լավագույն ռմբարկուի տիտղոսը: