Քիչ առաջ «Առաջին» լրատվականը տեղեկացավ, որ այսօր բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստները` Արեգ Գեւորգյանը, Սարգիս Ղազարյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Վահագն Գեւորգյանը ազատ են արձակվել:
Հիշեցնենք` նրանք ձերբակալվել էին այսօր առավոտյան Ազնավուրի անվան հրապարակում, երբ պիկետի ժամանակ ընդհարում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: