Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Երվանդ Զախարյանը ուզում է «հրաժարվել» կոռուպցիոն ռիսկերից

«Մենք շարունակում ենք պետական ծառայությունների մոնիտորինգը»,- այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Կադաստրի ղեկավարի մասնակցությամբ մեզ մոտ եղել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել ենք վերջին տարվա ձեռքբերումները, ինչպես նաև մեր անելիքները։ Տարեկան առնվազն 300,000 հոգի առնչվում է անշարժ գույքի գործարքների և կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների հետ։ Մենք պարոն Զախարյանի (ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի) հետ մանրակրկիտ դիտարկել ենք բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են կադաստրի կողմից, ընդ որում` արձանագրել ենք, որ նաև կան տարբերություններ ըստ մարզերի, ըստ ծառայությունների. կան շրջաններ, որտեղ ծառայությունները բավական պատշաճ մակարդակի վրա են գտնվում, և բարեփոխումների ընթացքը ճիշտ են ընկալել և արագ ներդրել են նոր մոտեցումները։ Բայց կան դեռևս տարածքներ, որտեղ այդ ծառայությունների որակը մեզ չի բավարարում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով` անդրադարձ է եղել 4 տիպի գործառույթների` առք ու վաճառքի գործառույթների գրանցմանը, միասնական տեղեկանքի տրամադրմանը, չափագրումներին, որոնք իրականացվում են 2 ձևով` երբ առաջնային գրանցման ժամանակ միասնական տեղեկանք է տրվում, և երբ առք ու վաճառքի երկրորդային, երրորդային գործարքների ժամանակ օրենսդրությունը չի նախատեսում պարտադիր տեղեկանքներ: Այնուհետև համակարգի բարեփոխումների մասին խոսեց Երվանդ Զախարյանը:

«Մինչև 2012 թվականը որպեսզի կոռուպցիոն ռիսկերը ավելի նվազեցվեն և բնակիչների, քաղաքացիների հետ շփումները լինեն ավելի արդյունավետ, պարզ և թափանցիկ, քննարկումներից հետո մենք առաջարկություն ենք ներկայացրել կառավարություն, և հավանաբար այդ առաջարկությունն այսօր նախարարների կոմիտեում կքննակվի։ Ընդհանուր էությունը հետևյալն է. այն չափագրումները, որոնք կատարվում են կադաստրի պետական մարմինների կողմից պետք է հնարավորինս կրճատվեն։ Այսօր չափագրումների իրականացումից և՛ սկզբնային, առաջնային գրանցման ընթացքում, և՛ դրանից հետո, երբ ահրաժեշտ է լինում ցանկացած տեղեկանք, երբ դիմում են քաղաքացիները կադաստրի պետական մարմիններին ստանալու, և այդ տեղեկանքները տրամադրելու նպատակով, կատարվում են լրացուցիչ տեղազննություն և չափագրումներ։

Կադաստրի պետական կոմիտեի առաջարկությունը հետևյալն է. թողնել միայն առաջնային գրանցման ժամանակ չափագրումները և տեղազննությունը։ Մնացած բոլոր դեպքերում չափագրությունները հանվեն օրակարգից, և քաղաքացիներին հնարավորություն տրվի տեղեկանքներն ստանալ կադաստրի պետական մարմիններից միայն գրանցված գույքի շրջանակներում և վկայականների հիման վրա, առանց լրացուցիչ այցելելու տարածքներ, օբյեկտներ և լրացուցիչ չափագրումների։ Սա հնարավորություն կտա աշխատել ավելի թափանցիկ, ազատ և այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք այսօր, իրոք, կան համակարգում, հրաժարվել և ավելի դյուրին դարձնել քաղաքացիների աշխատանքը կադաստրի մարմինների հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում