Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հանքարդյունաբերությունից հարկային մուտքերը կաճեն 2-2.5 անգամ

Ընդերքի մասին օրենքում իրականացվող փոփոխությունների փաթեթը, որը գտնվում է ԱԺ-ում, ենթադրում է նաև հարկման փոփոխություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Դրանց շնորհիվ էապես մեծանալու է նաև այս ոլորտից բյուջե գանձվող հարկային եկամուտների չափը` մոտ 2-2.5 անգամ»,- հայտարարեց Գ. Մինասյանը` հավելելով, որ երեկ ՀՀ նախագահի և հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ առաջիկա 2-3 տարիներին այս ոլորտում մենք կունենանք առնվազն կրկնակի աճ:

«Իսկ սա չափազանց կարևոր է, քանի որ մենք այս պարագայում վերջապես հնարավորություն կունենանք ունենալ սեփական պղնձաձուլարան, որը թույլ կտա ավելի խորը մշակում իրականացնել, ոչ թե կիսատ վերամշակման արդյունքը ուղարկել արտասահման: Սա ևս որակական փոփոխություն կարող է ունենալ մեր տնտեսության համար»,- ասաց Գ. Մինասյանը:

Հարցին, թե ինչի՞ հաշվին է ապահովվելու հանքարդյունաբերության ոլորտից 2-2.5 անգամ հարկման ծավալների աճը, Գ. Մինասյանը պատասխանեց, որ ընդերքի մասին օրենքում լինելու են ձևակերպումներ, որոնք կապելու են միջազգային շուկայում պղնձի գների աճը հարկման ճավալների հետ:

«Մեր օրենսդրությունը այսօր չի արձագանքում այն իրավիճակին, երբ միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների գները էապես բարձրանում են: Սա բացասական ազդեցություն է թողնում ինչպես պետական բյուջեի եկամուտների, այնպես էլ մրցակցային իրավիճակի վրա: Աշխարհի շատ երկրներ, որոնք ունեն հումքային արտադրանք, նրանք ռոյալթիի կամ բնապահպանական վճարների ճանապարհով կարգավորում են այս խնդիրը, որպեսզի լինեն ոչ թե գերշահույթներ, այլ տրամաբանական շահույթներ:

Ընդերքը համաժողովրդական սեփականություն է, և այստեղից է բխում այդ օրենսդրության տրամաբանությունը: Եթե միջազգային շուկայում ունենք գների` որոշակի սահմանից ավելի բարձր աճ, ապա այդ գերշահույթները պետք է բաշխվեն ինչպես այդ տնտեսվարող սուբյեկտների, այնպես էլ պետության միջև»,- հայտարարեց Գ. Մինասյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ համամասնությամբ պետք է բաշխվեն այդ գերշահույթները տնտեսվարողների և պետության միջև, Գ. Մինասյանը դժվարացավ պատասխանել: «Ես առայժմ չեմ ուզում այս մասին հստակ հայտարարել, քանի որ այդ օրենքի նախագիծը դեռ քննարկվելու է ԱԺ-ում»,- ասաց Գ. Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում