«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին «Ռեալ»-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հաղթել է ֆուտբոլը, գրանցվել էարժանի արդյունք, իսկ մրցակիցը կեղտոտ է խաղացել:
«Չեմ ցանկանում խոսել Մոուրինյոյի մասին, միայն «Բարսելոնա»-ի: Այս խաղում մենք ուժեղ էինք: Այսօր հաղթեց ֆուտբոլը: Սակայն այս արդյունքը դեռ որոշիչ չէ: Մենք խաղում ենք «Ռեալ»-ի դեմ, մենք հարգում ենք նրանց և չենք համարում, որ արդեն եզրափակիչ ենք դուրս եկել: Առաջին խաղում «Ռեալ»-ը միայն պաշտպանվում էր և կեղտոտ խաղ էր ցուցադրում` այնպես, ինչպես նրանց կարգադրել էր մարզիչը: «Բարսա»-ն հաղթեց Մադրիդին իրենց իսկ խաղադաշտում: Այն, ինչ կատարվեց հանդիպման ժամանակ արդարացի էր` և՛ հեռացումը, և՛ արդյունքը և՛ մնացած ամեն ինչը:»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: