Ապրիլի 27-ին, ժամը 06.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Արգավանդ գյուղում գտնվող մի հիմնարկությունից գողություն կատարելու պահին բերման են ենթարկել 22-ամյա Դավիթ Ա.-ին և 26-ամյա Արսեն Ա.-ին` վերջինիս վարած «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, նրանք ցանկապատի վրայից մուտք են գործել նշված ընկերության տարածք, բացել մուտքի դուռը և վարչական շենքի 2-րդ հարկից ապամոնտաժել կահույքը:
Գողության պահին Դավիթ Ա.-ն փորձել է դիմել փախուստի, սակայն փախուստը կանխվել է ոստիկանների կողմից:
Կատարվում է քննություն: