Երեկ ամերիկյան ֆոնդային բորսաներում զգալի աճ է նկատվել: Nasdaq Composite-ին ինդեքսն աճել է այնքան, որքան այն եղել է 10 տարի առաջ: Այս աճին նպաստել է ամերիկյան իշխանությունների որոշումը, համաձայն որի, վերաֆինանսավորման դրույքաչափը չի փոփոխվելու և կմնա ամենացածր աստիճանի վրա: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Հերթական օրվա ավարտին Nasdaq Composite ինդեքսը, որը հաշվարկվում է բորսայում գրանված բոլոր ընկերությունների արժեքի հիման վրա, աճել է 22 կետով` մոտ 0.78%-ով` կազմելով 2,869.88: Այսպիսի բան չէր գրանվել 2000թ.-ից: