Իսպանական առաջատար մարզական պարբերական Marca-ն գնահատել է «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների խաղը: «Արքայական» ակումբի բոլոր ֆուտբոլիստներն արժանացել են 1 գնահատականի, ինչը համապատասխանում է բավարար գնահատականին:
Կատալոնացիների կազմում նման գնահատականի արժանացել է միայն Պեդրոն, իսկ մնացած խաղացողները գնահատվել են կա՛մ լավ, կա՛մ գերազանց: Առավելագույն 3 միավորի են արժանացել Մասկերանոն, Պիկեն, Պույոլը, Չավին, Մեսսին, Աֆելայը և գլխավոր մարզիչ Գվարդիոլան: