Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան աջակցության խոսքեր է հասեցագրել իր թիմակից Ալվարո Մորատային:
«Ալվարոն բարձրակարագ հարձակվող է: Նա ջանասիրաբար մարզվում է և շատ շուտով դարձյալ կսկսի գոլեր խփել: Երբ նա խաղադաշտում է, ես ավելի խորքից եմ խաղում»,- Football Italia-ն մեջբերում է Դիբալայի խոսքերը:
Հավելենք, որ Մորատան չի կարողանում աչքի ընկնել թուրինյան ակումբի վերջին 12 խաղերում: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 19 հանդիպումների և 3 գոլ է հեղինակել: