NASA-ն իր կայքում հրապարակել է Վեներայի լուսանկարը՝ Երկրի գիշերային լույսերի ֆոնին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Ճապոնացի տիեզերագնաց Կիմիա Յուին այն լուսանկարել է 2015-ի դեկտեմբերի 5-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ճապոնական հետազոտական «Ակացուկի» տիեզերական սարքը մոլորակի ուղեծրից փոխանցել է Վեներայի առաջին լուսանկարները՝ այն բանից հետո, երբ հաջողությամբ դուրս է եկել Արեգակից հետո երկրորդ մոլորակի ուղեծիր՝ առաջին անհաջող փորձից 5 տարի անց:










































