Ռադիոակտիվ թափոնով բեռնավորված գնացքը երկուշաբթի ավարտել է իր ուղևորությունը Գերմանիայով: Դրա ճանապարհը շաբաթ-կիրակի օրերին արգելափակվել էր մոտ 50,000 ցուցարարների կողմից: Վերջիններիս վճռական գործողությունները հանգեցրել էին կատաղի մարտերի` ոստիկանության և էկոակտիվիստների միջև:
Գնացքը Ֆրանսիայից Գերմանիայի հյուսիսային Գորլեբեն գյուղ էր տեղափոխում ռադիոակտիվ թափոնով լի, այսպես կոչված, Կաստորի կոնտեյներները: Գերմանիայի տարածքում հազարավոր ակտիվիստներ երկաթուղու գծերի երկայնքով նստացույց էին կազմակերպել` փորձելով կանգնեցնել կամ դանդաղեցնել գնացքի ընթացքը:
Երկուշաբթի գնացքը հասել է Դանենբերգի կայարան, որտեղից բեռը տեղաբարձվել է հատուկ բեռնատարների մեջ և ուղևորվել դեպի վերջնական նպատակակետ: Բողոքի ցույցերն ու բախումները շարունակվել են նաև դրանից հետո: