Ամեն տարի դեկտեմբերի 10-ին անցկացվում է Շվեդիայի և Նորվեգիայի հասարակական և ինտելեկտուալ կյանքի ամենանշանավոր իրադարձություններից մեկը՝ Նոբելյան մրցանակաբաշխության արարողությունը: Այն տրվում է աչքի ընկնող գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի և մշակույթի ու հասարակության զարգացման մեջ ունեցած մեծագույն ներդրման համար և ունի միջազգային ճանաչում: Այս մասին գրում է Calend-ը:
Դրա հիմնադիրը շվեդ հայտնի քիմիկոս, ինժեներ և գյուտարար Ալֆրեդ Նոբելն է, որը 55 հայտնագործություն է կատարել: Իր կյանքի ընթացքում Նոբելը զգալի կարողություն է կուտակել, որի հիմնական մասը նա կտակել է միջազգային մրցանակի սահմանմանը: Ի դեպ, իր հայտնի կտակի վերջին տարբերակը Նոբելը ստորագրել է իր մահից մոտ 2 տարի առաջ՝ 1895-ի նոյեմբերի 27-ին: