Աշխարհի առաջին ռակետ ամերիկուհի Սերենա Ուիլիամսը չորրորդ անգամ անընդմեջ WTA վարկածով տարվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվում:
Ընթացիկ տարում Ուիլիամսը Ուիմբլդոնի հաղթող է դարձել, ինչպես նաև նվաճել Ավստրալիայի և Ֆրանսիայի Բաց առաջնությունների հաղթողի տիտղոսը:
Քվեարկության արդյունքում Սերենան շրջանցել է Գարբինյե Մուգուրուսային, Ֆլավիա Պենետային, Ագնեշկա Ռադվանսկային:
2015 թվականին 10.5 մլն դոլար վաստակած Ուիլիամսը WTA մրցանակին է արժանանում կարիերայում 7-րդ անգամ: