ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ հայտնում է calend.ru-ն: 2003թ. այդ օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում Բարձր մակարդակի քաղաքական համաժողովում ստորագրման համար բացվել է Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, որը ՄԱԿ ԳԱ-ի կողմից ընդունվել էր 2003թ. նոյեմբերի 1-ին:
Փաստաթուղթն այն ստորագրած պետություններին պարտավորեցնում է քրեական հանցագործություն հայտարարել կաշառքը, բյուջետային միջոցների գողությունը և կոռուպցիոն եկամուտների լվացումը:
2003թ. կոնվենցիան իր տեսակի մեջ առաջին փաստաթուղթն է: