Փարիզում մեկնարկել է թենիսի՝ տղամարդկանց «Մաստերս» կարգի մրցաշարը: Այս մրցաշարից հետո հայտնի կդառանան Լոնդոնի՝ ութ լավագույն թենիսիստների մասնակցությամբ մրցաշարի հիմնական ութ մասնակիցների անունները: Հիշեցնենք, որ արդեն հայտնի են 6 հիմնական մասնակիցների անունները: Լավագույն տասնյակից Փարիզի «Մաստերսում» միայն բացակայում է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը` վնասվածքի պատճառով: Փարիզում նաև ելույթ կունենա Արգենտինան ներկայացնող, ազգությամբ հայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, նա առաջին փուլի հանդիպումներում կմրցի իսպանացի թենիսիստ Գրանոլերսի հետ: