Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ռումինիայի ու Ուկրաինայի ռազմածովային ուժերը Սև ծովի արևմտյան հատվածում իրականացրել են PASSEX ընդհանուր զորավարժությունները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի մամլո ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ ուկրաինական կողմից այդ զորավարժություններին մասնակցել է «Բալտա» օժանդակ նավը, իսկ ԱՄՆ-ից, Ռումինիայից ու Թուրքիայից՝ վերջրյա նավեր։ Զորավարժությունների նպատակը եղել է ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխան փոխգործակցության մշակումը։











































