Վրաստանը կարող Է 5 մլրդ դոլարի ներդրումներ կատարել հիդրոԷլեկտրակայանների շինարարության բնագավառում: Այդ մասին ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ նախօրեին Ազատ համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ կայացած հանդիպմանը: Նա նշել Է, որ Սվանեթի Նեսկա գյուղում հաջորդ տարի կսկսվի 600-մեգավատանոց հիդրոԷլեկտրայականի շինարարություն, որտեղ կներդրվի 600-800 մլն դոլար: Կկառուցվեն նաեւ Նամախվանիի եւ Խուդոնիի ՀԷԿ-երը: «ՀԷԿ-երի շինարարությունը նշանակում Է հազարավոր աշխատատեղերի ապահովում»,-նշել Է Սահակաշվիլին: